-
11.12.2013|
16:37
Այսօր` դեկտեմբերի 11ին, Եվրախորհրդարանը տվեց իր համաձայնությունը Հայաստանի Հանրապետության մասնակցությանը ԵՄ գերատեսչություններին եւ ծրագրերին՝ ընդունելով այդ մասին Եվրախորհրդարանի պատգամավոր Թոմաշ Պորեբայի հեղինակած զեկույցը, որը հանդիսանում է առաջին շոշափելի համագործակցության քայլը վերջերս Վիլնյուսի գագաթնաժողովում ընդունված ԵՄ-Հայաստան հռչակագրից հետո:
-
11.12.2013|
15:55
Երևանի միջազգային կանանց ասոցիացիան (ԵՄԿԱ-IWAY) դեկտեմբերի 14-ին, կազմակերպում է Սուրբ ծննդյան տոնին նվիրված ամենամյա միջազգային տոնավաճառը «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում: Այն ֆինանսական միջոցներ հայթայթելու նպատակ է հետապնդում, որի նպատակն է հատուկ կրթական և բարեգործական ծրագրեր կազմակերպել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի և հարակից ինը գյուղերի 50-ից ավելի երեխաների և սոցիալապես անապահով ընտանիքների համար:
-
11.12.2013|
14:50
Արզամասում երկօրյա խուլիգանությունների պատճառով աշխատանքային խումբ է ստեղծվել: Իրավապահ մարմինները և քաղաքի վարչակազմը հանդիպել են ունեցել քաղաքի բնակիչների և դեկտեմբերի 6-ին սպանված 26-ամյա Ալեքսանդր Սլակաևի հարազատների հետ: Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ հանդիպմանը մոտ 500 մարդ է մասնակցել, ովքեր տեղեկացվել են հետաքննության ընթացքի մասին:
-
11.12.2013|
12:32
«Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և Կիևում երկու երկրների արտգործնախարարների հանդիպումները ցույց տվեցին, որ կողմերը ցանկանում են դուրս գալ ներկայիս փակուղային վիճակից»,- ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքը:
-
11.12.2013|
12:28
Եվրամիություն-Ադրբեջան համագործակցության խորհրդի նիստից հետո Բրյուսելում համատեղ մամուլի ասուլիսում Եվրամիության պատվիրակության ղեկավար, Եվրամիությունը մինչև տարեվերջ նախագահող Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը նշել է.
-
11.12.2013|
12:27
ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը Կիևում է: Իր երկօրյա այցի շրջանակներում նա կհանդիպի կառավարության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: «Նա մեկնում է, որպեսզի օգնի հաղթահարել քաղաքական ճգնաժամը», - նշել է Էշթոնի մամուլի խոսնակը:
-
11.12.2013|
12:25
Բրյուսելում ՀՀ-ԵՄ համագործակցության խորհրդի նիստում անդրադառնալով Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին` ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանն ասել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ ընդհանուր արժեքներին, որոնք կազմում են Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների հիմքը:
-
11.12.2013|
12:24
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը Բրյուսելում է: ՀՀ-ԵՄ համագործակցության խորհրդի նիստից հետո Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նշել է. «Հայաստանը կարող է ակնկալել ԵՄ աջակցությունը քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումների հարցերում»:
-
11.12.2013|
12:22
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը պատրաստ է և մինչև դեկտեմբերի 14-ը կքննարկվի Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի փորձագետների մակարդակով:
-
11.12.2013|
12:21
ՍԾՏՀ արտաքին գործերի նախարարների երևանյան հավաքին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը չի մասնակցի, համաժողովում Ադրբեջանը կներկայացնի արտաքին գործերի նախարարության տնտեսական բաժնի վարիչը: